Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ով կլինի փոխարտգործնախարար

Ով կլինի փոխարտգործնախարար
01.03.2016 | 01:20

Օրերս նախագահի նստավայրում ՀՀ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկայում արտաքին գործերի նախարարությունը կունենա ևս մեկ փոխնախարար, ով կզբաղվի արտաքին տնտեսական հարցերով։ Խնդիր է դրված դրսից հնարավորինս շատ ներդրումներ բերել Հայաստան՝ տնտեսական այսօրվա անմխիթար վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով։ Այս պաշտոնի հավանական թեկնածուների անուններն արդեն շրջանառվում են։
Մեր տեղեկություններով՝ քննարկվում է երկու թեկնածուների հարցը։ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանին իշխանությունները, կարծես, մտադիր չեն անգործ թողնելու։ Նրան առաջարկել են զբաղեցնել արտգործնախարարի տեղակալի պաշտոնը։ Ճշմարիտյանը դեռևս տարակուսում է, քանի որ նախարարի աթոռից հետո փոխնախարարինը նշանակում է պաշտոնի «իջեցում», իսկ հայկական իրականությունում սա «ամոթալի» է համարվում։ Այդուհանդերձ, չի բացառվում, որ Կարեն Ճշմարիտյանը կզբաղվի արտաքին տնտեսական կապերով։
Երկրորդ հավանական թեկնածուն իշխանական մյուս թևից՝ ՀՅԴ-ից է։ Խոսքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի արդեն նախկին անդամ Արա Նռանյանի մասին է։ Ի դեպ, Նռանյանին առաջարկվել է երկու գերատեսչության փոխնախարարի պաշտոն՝ ֆինանսների և արտաքին գործերի։ Թե դրանցից որը հարմար կգտնի ՀՀԿ-ն, կերևա առաջիկայում։ Մեր աղբյուրի պնդմամբ, արտաքին տնտեսական հարցերով փոխնախարարի հավանական թեկնածու իշխանությունները տեսնում են Կարեն Ճշմարիտյանին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ